Սոֆյան դարձել է այցագիր ստացած առաջին հումանոիդ ռոբոտն աշխարհում

Սոֆյան դարձել է այցագիր ստացած առաջին հումանոիդ ռոբոտն աշխարհում

Արհեստական բանականությամբ «զինված» Սոֆյա հումանոիդ ռոբոտը դարձել է այցագիր ստացած առաջին ռոբոտն աշխարհում: Սոֆյան էլեկտրոնային այցագիր է ստացել Ադրբեջան այցից կարճ ժամանակ առաջ:

Հումանոիդ ռոբոտը պատրաստվում է համաշխարհային շրջագայության մեկնել: Հիշեցնենք, որ ռոբոտն առաջին անգամ ներկայացվել է երկու տարի առաջ: Այն շատ խելացի է, ունի բնականին մոտ դիմախաղ, կարողանում է քայլել, խոսել, աչքերը թարթել, մի կողմից մյուսը նայել:

Սոֆյան ստեղծվել է հոնկոնգյան Hanson Robotics ընկերության կողմից՝ դերասանուհի Օդրի Հեփբերնի կերպարին համապատասխան: Հումանոիդը դարձել է աշխարհում առաջին ռոբոտը, որ քաղաքացիություն է ստացել: Սաուդյան Արաբիան ռոբոտին օրենքով սահմանված իրավունքներ ու քաղաքացիություն է շնորհել:

Ռոբոտին ստեղծած գիտնականի կարծիքով՝ 2045թ. դրությամբ բազմաթիվ անդրոիդ և հումանոիդ ռոբոտներ մարդկանց հավասար քաղաքացիական իրավունքներ կունենան, ինչպես նաև կկարողանան ամուսնանալ թե՛ մարդկանց, թե՛ ռոբոտների հետ:

Թեգեր: robot Sofia, Sofia