Ինչպիսի՞ն կլինի նոր «Նիվա»-ն

Ռուսական «ԱվտոՎԱԶ»-ի ամենահայտնի քրոսովերի՝ Lada 4×4-ի սերնդափոխության համար դեռևս շատ ժամանակ կա: Նորույթը կցուցադրվի 3-4 տարուց, սակայն դրա վերաբերյալ պաշտոնական տեղեկությունները շատ են:

Ինչպես նշում է  ria.ru-ն, նոր մոդելը կլինի շքեղ քրոսովեր: Այն կզրկվի «Նիվա» անունից ու պարզապես կկոչվի 4×4:

Նորույթի պաշտոնական մոդելի շնորհանդեսը կկայանա 2021թ., մինչդեռ սերիական արտադրությունը կսկսվի 2022թ.:

Հիմնական պատճառը, որ ընկերությունը չի շտապում նոր մոդելի թողարկման հարցում այն է, որ  ներկայիս «Նիվա»-ն մեծ պահանջարկ է վայելում և Ռուսաստանում ամենաշատ վաճառվող մեքենաներից է:

Հավելենք, որ «Նիվա»-ն արտադրվում է արդեն 41 տարի ու  «ԱվտոՎԱԶ»-ի ամենահայտնի  մոդելներից է: