Լեոնել Մեսսին կդառնա առաջին բլոկչեյն սմարթֆոնի գովազդային դեմքը

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լեոնել Մեսսին կդառնա առաջին բլոկչեյն սմարթֆոնի գովազդային դեմքը: Այս մասին հայտնել է  Independent պարբերականը:

Ֆուտբոլիստը կնկարահանվի իսրայելական  Sirin Labs ստարտափի համար, իսկ նոր գաջեթը կստանա  Finney անվանումը և կարժենա մոտ 1000 դոլար: Բլոկչեյն սմարթֆոնը բոլորովին նոր հարթակ կբերի անձնական տվյալների պահպանման հարցը: Նոր դեվայսի շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 29-ին, իսկ կապտանռնագույնների առաջատարը ընկերության հետ համագործակցությունը սկսել է դեռ 2017 թվականից: