Հայտնի է iOS 12.1-ի թողարկման օրը

Apple-ը հրապարակել է iOS 12.1 օպերացիոն համակարգի թողարկման օրը. այն հանրությանը կներկայացվի հոկտեմբերի 30-ին՝ երևանյան ժամանակով ժամը 18.00-ին: Այս մասին հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով 9To5Mac-ին:

iOS-ի նոր տարբերակը կրկին կունենա FaceTime-ով խմբակային տեսազանգեր կատարելու գործառույթ: Բացի այդ, ընկերությունն ակտիվացնում է eSIM տեխնոլոգիան: Այն վիրտուալ սիմ-քարտ է, որը կարելի է «կապել» ցանկացած բջջային օպերատորին:

Բացի նշված նորություններից, iOS 12.1 կհամալրվի նաև 70 նոր էմոձիով, որոնք ստեղծողները, լրագրողներն ու բլոգերներն արդեն ներկայացրել են հանրությանը: