Huawei-ը պատրաստվում է ներկայացնել կրկնակի տեսախցիկով առաջին պլանշետը

Huawei ընկերությունը հոկտեմբերի 31-ին Պեկինում կներկայացնի իր նոր Honor Waterplay 8 պլանշետը, որը կլինի աշխարհում առաջինը կրկնակի տեսախցիկով: Ինչպես հայտնում է life.ru-ն, այս մասին ստեղծողները գրել են իրենց Weibo-ի պաշտոնական էջում:

Պլանշետը համալրված է 8 դյում անկյունագծով էկրանով, սակայն տեխնիկական այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Ենթադրվում է, որ այն կունենա Kirin 710 պրոցեսոր, կլինի ջրակայուն և փոշի չկլանող:

Հատկանշական է, որ Honor Waterplay 8-ի էկրանի անկյունագիծը միայն մեկ դյույմով է ավել ավելի վաղ ներկայացված Huawei Mate 20X սմարթֆոնի էկրանի անկյունագծից (7.2 դյույմ): Ընկերության գործադիր տնօրեն Ռիչարդ Յուի խոսքով՝ այս սարքը դարձել է ձևանմուշ ծալվող սմարթֆոնի համար, քանի որ այն ունի մեծ էկրան, սակայն ձեռքի մեջ ահռելի չի թվում: