Word-ում խոտան են հայտնաբերել. համակարգիչները վտանգված են

Word-ում խոտան են հայտնաբերել. համակարգիչները վտանգված են

Հաքերները օգտատերերի համակարգիչները վարակելու նոր միջոց են գտել: Չարագործները Word տեքստային ֆայլերի մեջ տեսանյութ են ներդնում, որը վարակված կոդեր է իր մեջ պարունակում:

Նման կերպ համակարգիչը վարակելու հավանականությունը գրեթե հավասարվում է 100 տոկոսի, քանի որ տեքստային ֆայլերը հակավիրուսային ծրագրերը ստուգման չեն ենթարկում:

Ընկերության մասնագետները հայտնել են, որ այժմ դեռ հնարավոր չէ շտկել  խնդիրը: Նրանք օգտատերերին առաջարկում են  առաջիկայում զերծ մնալ հղումներ ունեցող ֆայլեր գործարկելուց:

Թեգեր: bug, Computer, Word