Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 31)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 31)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Landscape Design Editor

Գինը՝ 2.99$ – անվճար

Լանդշաֆտային հավելված է , որը կօգնի հստակ հասկանալ, թե տվյալ տեղանքում  ինչ շինություն է կարելի կառուցել։ Հավելվածը իր մեջ պարունակում է 12 տարբեր տարածքային նկարագրություն, 53 ծառատեսակ և այլն։

Matching – Two Player Card Game

Գինը՝ 2.99$ – անվճար

Կարող եք ձեր հիշողությունը մարզել այս հավելվածի միջոցով։ Այստեղ 20 խաղային քարտ է տեղակայված, որը կօգնի ձեզ այդ հարցում։

Doodle Dandy 

Գինը՝ 0.99$ – անվճար

Ստեղծեք դուդլների սեփական հավաքածուն այս հավելվածի միջոցով։ Այստեղ կա 13 տարբեր գույն, որոնք կարելի է դասավորել 11 տարբեր զուգահեռականներում։

Թեգեր: App Store, Apple, iOS, ios free app