Նոր iPad Pro-ն ստացել է Face ID տեխնոլոգիա

Նոր iPad Pro-ն ստացել է Face ID տեխնոլոգիա

Apple-ի նոր գաջեթների շնորհանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին, որի կարևոր նորարարությունը դարձել է  iPad Pro-ն՝  Face ID տեխնոլոգիայի կատարելագործված տարբերակով։

Իսայդերների տարածած տեղեկատվությունը, որ  iPad Pro-ն չի ունենա  Home կոճակը, ճշմարիտ եղավ։ Face ID տեխնոլոգիայի ներդրմամբ iPad Pro-ն դարձավ ընկերության ևս մեկ դեվայսը, որը պլանշետների պատմության մեջ մատնահետքի սքանավորման համակարգի փոխարեն ունի դեմքի սքանավորման համակարգ։

Face ID-ն Apple-ի պլանշետում կսկսի աշխատել միանգամից երկու ձևաչափով՝ ուղղահայաց և հորիզոնական։

iPad Pro 2018-ն ունի  Liquid Retina բարակ շրջանակով էկրան։ Այն հասանելի է կրկին երկու տարբերակով ՝ 10,5 և 12,9 դյույմ անկյունագծով։ Գաջեթի վաճառքը սկսվելու է նոյեմբերի 7-ից։

Թեգեր: Apple, iPad, iPad Pro