Apple-ը թողարկել է watchOS, tvOS և macOS օպերացիոն համակարգերի թարմացումները

Նոր գաջեթներին զուգահեռ Apple-ը իր պաշտոնական շնորհանդեսի ժամանակ ներկայացրեց նաև watchOS, macOS և tvOS օպերացիոն համակարգերի թարմացումները։ Նախկինում դրանք հասանելի էին միայն մշակողների համար։

Ամենահետաքրքիրը  watchOS 5.1 օպերացիոն համակարգի թարմացումն էր՝ այստեղ շուրջ 70 նոր էմոջի է հայտնվել, որը անոնսավորվել է 2018-ին։

macOS 10.14.1.-ում նույնպես հայտնվել են նոր էմոջիներ, բացի այդ  Apple-ը հեռացրել է մի քանի բագեր, իսկ ահա tvOS-ի թարմացման մեջ ավելացել է համակարգի ապահովությունը։