BlackBerry -ն իր նոր սմարթֆոնով մուտք է գործում եվրոպական շուկա

Չինական  TCL Communication ընկերությունը, որը ներկայումս զբաղվում է  BlackBerry սմարթոններով, ընդունում է նախնական պատվերներ՝ կապված ընկերության նոր՝  BlackBerry KEY2 LE հետ։ Սա  BlackBerry KEY2 սմարթֆոնի պարզեցված և մատչելի տարբերակն է։ Այն ներկայացվել էր հունիսին։

BlackBerry KEY2 LE-ն ունի մեկ  SIM քարտի հնարավորություն և  32 գբ հիշողություն։ Շուկայում վաճառվելու է  399 եվրոյով։ Երկու  SIM քարտով և  64 գբ հիշողությամբ տարբերակը կարժենա 429 եվրո։

Սմարթֆոնն ունի 4,5 սենսորային էկրան, երկակի՝  13+5 մպ հզորությամբ հիմնական տեսախցիկ, 8 մպ հզորությամբ սելֆի տեսախցիկ։Սարքը ստացել է  Qualcomm Snapdragon 636 պրոցեսոր և  4 գբ օպերատիվ հիշողություն։

Աշխատում է Android 8.1 Oreo օպերացիոն համակարգով։