Huawei-ը ներկայացրել է Honor Watch Magic խելացի ժամացույցները

Huawei-ը ներկայացրել է Honor Watch Magic խելացի ժամացույցները

Huawei ընկերությունը Չինաստանում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ ներկայարցել է իր նոր խելացի ժամացույցները՝ Honor Watch Magic-ը։ Խելացի աքսեսուարն ունի 1,2 դյույմանող AMOLED էկրան և ինչպես  Huawei-ն է ասում՝ դրանք շուկայում առկա տարբերակներից մեջ ամենաբարակն են։ Գաջեթի հաստությունը 11 մմ է։

Մեկանգամյա լիցքավորմամբ սարքը կարելի է օգտագործել մինչև 7  օր։ Բացի այդ սարքը կարող է չափել նաև սրտի զրակերը իրական ժամանակում։

Կան նաև այնպիսի գործառույթներ ինչպիսիք են սթերսս մոնիտորը, առողջության համար խորհուրդներ և այլն։

Huawei-ը պլանավորում է Honor Watch Magic-ը ներկայացնել 2019-ին , Չինաստանում դրանց վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 1-ից։ Սորտային մոդլեը կարժենա 128 դոլար, իսկ դասականը՝ 143։