Nubia X. երկու գույնով էկրան ունեցող սմարթֆոնը

Nubia  ընկերությունը ներկայացրել է իր նոր  Nubia X սմարթֆոնները։ Սմարթֆոնի գլխավոր առանձնահատկությունը երկակի էկրանն է, որն ունի 19։9 հարաբերակցություն։

Հիմնական էկրանը 6․62 դյույմ է, իսկ էկրանը, որը տեղադրված է հետևի մասում՝ 5,1 դյույմ։

Սմարթֆոնն ունի  Always On  գործառույթի հնարավորություն և աչքերը պաշտպանում է ճառագայթումից։ Երկրորդ էկրանը նախատեսված է խաղերի համար։ 

Նորույթը ունի նար մատնահետքի երկու սքաներ, որոնք տեղադրված են գաջեթի աջ ու ձախ կողմերում։ Մատնահետքը գաջեթը ճանաչում է 0․1 միկրովայրկյանում։

Nubia X -ն ունի  Qualcomm Snapdragon 845 պրոցեսոր և հիշողության ծավալի երեք տարբերակ՝  6 գբ օպերատիվ և 64 գբ ներկառուցված հիշողությամբ,  8 գբ օպերատիվ և  128 գբ ներկառուցվա հիշողությամբ և   8գբ օպերատիվ և 256 գբ ներկառուցված հիշողությամբ։

Սմարթֆոնն աշխատում է  Android 8.1 Oreo օպերացիոն համակարգով և վաճառքու կհայտնվի նոյեմբերի 5-ից։