Բիթքոինը նշում է իր 10-ամյակը

Բիթքոինը նշում է իր 10-ամյակը

Բիթքոինը նշում է իր 10-ամյակը։ Այն թողարկվել է 2008 թվականին։ Թեև 10 տարի է, ինչ վիրտուալ արժույթը գոյություն ունի շուկայում, բայց մինչ այսօր դեռ պարզ չէ, թե ով է կանգնած դրա ստեղծման հետևում։ Շատերը կարծում են, որ սա ԱՄՆ հատուկ ծառայության մտահղացումն է։

Հիմա 1 բիթոքոինը միջազգային բորսայում արժի մոտ 6,4 հազար դոլար, իսկ  հայկական դրամով այն մոտ 3 մլն է կազմում։ Ի դեպ՝ կար ժամանակ, երբ մեկ միավոր բիթքոինը արժեր մոտ 15 հազար դոլար։

Բիթքոինի  ապագայի վերաբերյալ կարծիքներն էլ տարբեր են՝ շատերը կարծում են, որ այն կտապալվի, մյուսները՝ որ կունենա մեծ աճ։

 

Թեգեր: 10 years, Bitcoin