Համացանցում են հայտնվել Samsung Galaxy S10-ի առաջին լուսանկարները

Համացանցում են հայտնվել Samsung Galaxy S10-ի առաջին լուսանկարները

Համացանցում հրապարակվել է Samsung Galaxy S10 առաջատար սմարթֆոնի առաջին լուսանկարը, որում երևում է դիմացի տեսախցիկի տակ արված անցքը:

Ինչպես գրում է Корреспондент-ը՝ հղում անելով իր աղբյուրին, եթե տվյալ պատկերը ճշմարիտ է, ապա արտադրողը կարողացել է սմարթֆոնը զրկել տեսախցիկի և բարձրախոսի համար նախատեսվող հատուկ «կտրվածքից»:

Բացի այդ, անմիջապես էկրանում ներկառուցված տեսախցիկը թույլ է տալիս նեղացնել վերևի շրջանակը՝ էկրանի համար առավելագույն տարածք ապահովելով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հեղինակավոր ինսայդեր Բենյամին Գեսկինի թվիթերյան էջում հրապարակված լուսանկարը կարող է լինել հենց նրա դիզայներական աշխատանքը և ոչ թե իրական սմարթֆոնի լուսանկարը: Այնուամենայնիվ, օրինակում ցուցադրված դիզայնն ու տեխնոլոգիան, ամենայն հավանականությամբ, իրականություն կդառնան:

Թեգեր: Galaxy, galaxy s10, Samsung