Facebook-ն ու Google-ը կլուծարվեն․ Թիմ Բերներս Լի

Համաշխարհային սարդոստայնի հիմնադիր Թիմ Բերներս Լին կանխագուշակել է այնպիսի խոշոր ՏՏ ընիերությունների կործանումը, ինչպիսիք են   Google-ը և  Facebook-ը։ Այս մասին Բերներս Լին խոսել է  Reuters-ին տված հարցազրույցում։

Ձախողման հիմնական պատճառն, ըստ Բերներս Լիի, կլինի շուկայում  առկա մոնոպոլիան։

<<Վաղ, թե ուշ, նման իրավիճակը կբերի նրան, որ շուկայում կսկսի մի ընկերություն զբաղեցնել դոմինանտ տեղ և  բացի լուծարումից, այլընտրանքային տարբերակ չկա>>,- ասել է նա։

Բացի այդ մասնագետը նշել է նաև նորագույն տեխնոլոգիաների անընդատ զարգանալու միտումը։ Հավանական է, որ խոշոր այթի ընկերությունները լուծարվեն նաև նախասիրությունների կտրուկ փոփոխությունների արդյունքում։