Flickr-ն ինքնուրույն կջնջի օգտատերերի անպետք լուսանկարները

Flickr-ն ինքնուրույն կջնջի օգտատերերի անպետք լուսանկարները

Flickr  ֆոտոծառայությունը փոփոխություններ է մտցրել իր քաղաքականության մեջ։ Խոսքը անվճար հիմունքներով օգտվող բաժանորդագրությունների մասին է։ Ընկերությունը պատրաստվում է նվազեցնել ամպային պահոցի ծավալի չափը՝ մինչև 1000 լուսանկար։

Այս մասին արդեն պաշտոնական հաղորդագրություն կա ընկերության կայքում։ Սակայն իրավիճակը կարելի է շտկել, եթե բաժանորդները վճարեն տարեկան  50 դոլար։ Վճարի դիմաց նրանք կարող են անսահմանափակ քանակությամբ նկարներ ներբեռնել։

«Ցավոք, վճարովի ծառայությունները քիչ է պատահում, որ իսկապես վճարովիօ են լինում օգտատերերի համար։ Սովորաբար կա՛մ գումար են վճարում, կա՛մ ծախսում իրենց ժամանակը», — այս ձևով է իր որոշումը բացատրել Flickr տնօրենը։

Նոր քաղաքականությունը ուժի մեջ կմտնի 2019 թվականի հունվարից։

Թեգեր: Flickr, photo