iPhone 5-ը պաշտոնապես հին սմարթֆոն է համարվում

Apple-ը պաշտոնապես հայտարարել է, որ 2012-ին թողարկված iPhone 5 մոդելներն արդեն հնացած են։ Ի դեպ՝ ընկերությունն իր պաշտոնական կայքում արդեն գաջեթը ներառել է հնացած արտադրանքների ցանկում։

Հնացած գաջեթների ցուցակում հայտնվելը նշանակում է, որ սարքն այլևս ապահովում չի ստանա ընկերությունից, երաշխիքային պայմաններն ու առավելությունները չեն տարածվում և iOS թարմացումներ ստանալու հնարավորություն չունի։