IQOS 3-ը և IQOS MULTI-ն արդեն Ռուսաստանում

IQOS 3-ը և IQOS MULTI-ն արդեն Ռուսաստանում

Ինչպես տեղեկացնում է ռուսական IT ZINE տեխնոլոգիական ռեսուրսը՝ Մոսկվայում Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերությունը երեկ պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի IQOS սարքերը՝ նորացված IQOS 3-ը (փոխարինելու է IQOS 2.4-ը ) և IQOS MULTI-ն, որը կարելի է առանց լիցքավորելու մինչև 10 անգամ անընդմեջ օգտագործել։

Հոդվածում նշվում է, որ IQOS 3-ը քեյսից և բռնիչից բաղկացած սարք է, որը, սակայն, նախորդ տարբերակից ավելի կոմպակտ է։ Փոփոխվել է սարքի բացման մեխանիզմը։ Այժմ արդեն չկան կափարիչը և փոքրիկ կոճակը․ դրանք փոխարինվել են շատ ավելի հուսալի մեխանիզմով, որի արդյունքում սարքը ծալվող հեռախոս է հիշեցնում։ Բռնիչն էլ է փոխվել։ Այն ունի անկյունագծով կտրած կափարիչ, իսկ սա նշանակում է, որ հին աքսեսուարները այլևս կիրառելի չեն։ Լիցքավորման բնիկը ևս տարբեր է, և հիմա բռնիչը լիցքավորման սարքի մեջ կարելի է տեղադրել ցանկացած կողմով, ինչն ավելի հարմարավետ է դարձնում սարքի օգտագործումը։

IQOS 3-ի նոր բռնիչը 15%-ով ավելի արագ է լիցքավորվում։ Իդեպ, հնացած MicroUSB-ի փոխարեն լիցքավորումն արդեն կատարվում է USB Type-C-ի միջոցով։ Մարտկոցի հզորությունը հասցվել է 14,600 օգտագործման։ Եվ, ինչպես կատակով նշվեց Մոսկվայում կայացած միջոցառման ժամանակ, հատուկ Ռուսաստանի համար այժմ այն աշխատում է նաև 0-50 աստիճան ցրտին (նախորդ տարբերակը շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ոչ միշտ էր աշխատում)։

Ինչ վերաբերվում է IQOS 3 Multi-ին, իրականում դա կրկնակի մեծացված բռնիչ է, որին պետք չէ լիցքավորման սարք․ «ինքնուրույն» է աշխատում։ Դրա լիցքը բավարար է 10 անընդմեջ օգտագործման համար։

Երկու սարքերն էլ հասանելի կլինեն սև, սպիտակ, ոսկեգույն և կապույտ գունային լուծումներով։ Կան նաև նոր պատյաններ, գույների գլխիկներ և այլ գունավոր աքսեսուարներ։ Ռուսաստանում սարքերը վաճառքի կհանվեն միայն նոյեմբերի 15-ից, գինը դեռևս պարզ չի։ Ամենայն հավանականությամբ, IQOS 3-ը ավելի թանկ կլինի իր նախորդներից։ Այնուամենայնիվ, ինչպես հայտնում են ITZine.ru-ի աղբյուրները, IQOS 2.4 Plus-ը դեռևս վաճառքից չի հանվելու և հասանելի կլինի նոր սարքի հետ մեկտեղ։

Թեգեր: iQOS