Lenovo Z5 Pro. սլայդեր սմարթֆոն Lenovo-ից

Lenovo Z5 Pro. սլայդեր սմարթֆոն Lenovo-ից

Ավելի շատ չինական ընկերություններ են հիմա փորձում ստեղծել այսպես կոչված սլայդեր սմարթֆոններ։ Դրանք գաջեթներ են, որտեղ մատնահետքի սքաները և դիմային տեսախցիկները տեղակայված են էկրանի ներսում։

Նման լուծում է առաջարկում նաև Lenovo-ն իր  Z5 Pro սմարթֆոնում։ Նորույթը ստացել է ․39 դյույմանոց  OLED էկրան։  Lenovo Z5 Pro-ն ունի նաև դեմքի սքանավորման համակարգ, որն անգամ աշխատում է մթության մեջ։

Որպես պորցեսոր այստեղ տեղակայված  է Snapdragon 710-ը, գաջեթը նաև համալրված է 6 գբ օպերատիվ և 64 կամ 128 գբ ներքին հիշողությամբ։ Հիմնական երկակի տեսախցիկն ունի 24+16 մպ հզորությամբ երկու մոդուլ։ Դիմային տեսախցիկը ևս ունի երկու՝ 1+8 մպ հզորությամբ մոդուլ։

Թեգեր: Lenovo, Lenovo Z5 Pro, Z5 Pro