Viber-ում նամակները խմբագրելու նոր գործառույթ է ավելացել

Այժմ Viber-ում կարելի է խմբագրել ուղարկված նամակները։ Այս մասին ընկերությունը հայտնել է իր պաշտոնական բլոգում։  Մեսինջերի նոր գործառույթից օգտվելու համար պետք է մի քանի քայլ կատարել։

Ինչպե՞ս խմբագրել  Viber-ում ուղարկված նամակները․

  1. Ուղարկել նամակ
  2. Սեղմել ու պահել նամակի վրա այնքան, մինչև հայտնվի մենյու
  3. Ընտրել  «խմբագրել» կոճակը
  4. Խմբագրել նամակն ու ուղարկել

Խմբագրելուց հետո նամակի կողքին կհայտնվի  «փոփոխված է»  նշանը և ժամանակը, թե երբ է այն փոփոխվել։ Նամակի խմբագրումը կցուցադրվի նաև զրուցակցի մոտ։