Twitter-ը ջնջել է 10 հազար հաշիվ, որոնց միջոցով ընտրություններում չքվեարկելու կոչեր էին արվում

Twitter-ը ջնջել է 10 հազար հաշիվ, որոնց միջոցով ընտրություններում չքվեարկելու կոչեր էին արվում

Twitter ընկերությունը օգտատերերի 10 հազար հաշիվ է ջնջել ցոցցանցից, որոնց միջոցով ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններին չքվեարկելու կոչերով հաղորդագրություններ էին հրապարակվում, հաղորդում է Reuters-ը:

Գործակալության տվյալներով, տպավորություն էր ստեղծվում, որ այդ հաշիվները գործում էին ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անունից, սակայն կուսակցության ներկայացուցիչները հերքել են իրենց կապն այդ հաշիվների հետ և տեղեկացրել կատարվածի մասին Twitter-ի աշխատակազմին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 6-ին: Դրանք միջանկյալ են կոչվում, քանի որ անցկացվում են նախագահական ժամկետի կեսերին: Կընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 պատգամավորները, 100 սենատորներից 35-ը, ինչպես նաև 39 նահանգի ու տարածքի նահանգապետեր:

Թեգեր: accounts, twitter, users