2018-ի ամենապահանջված հավելվածները ըստ Google-ի

Google-ն արդեն հայտարարել է, թե 2018-ի ընթացքում, որ հավելվածներն են եղել ամենապահանջվածները։ Ընկերությունն անգամ մրցանակ է սահմանել մշակողների համար, որը ստացել է Material Design Awards-2018 անվանումը։

Որոնողական հսկան իր մրցանակը հանձնել է  4 հավելվածի, որոնց ընտրել են 4 տարբեր չափորոշիչներով՝ նորարության ինտեգրում, օգտատերերի առաջարկների հաշվառում և հարմարություն, արտահայտչականություն։

Բոլոր չափանիշներին համապատասխանել է  KptnCook-ը, որը մեծ թվով բաղադրատոմսեր պարունակող հավելված է։

Դրան հաջորդում է Lyft (ավտոստոպով ճանապարհորդել սիրողների համար), Simple Habit Meditation (մեդիտացիայի հրահանգների հավաքածու) և Anchor (ձայնագրություններ) հավելվածները։