K7. ռոբոտ անվտանգության աշխատակից մեքենաների համար

Knightscope ընկերության շուրջ բավական աղմուկ բարձրացավ երբ նրա հեղինակած K5 ռոբոտը Վաշինգթոնի փողոցներից մեկում պարզապես ընկավ ցայտաղբյուրի մեջ: Բացի այս պատմությունից գուցե ոմանք կհիշեն նաև մեկ դեպք, երբ հարբած երիտասարդը փողոցում շարքից դուրս էր բերել ընկերության մեկ այլ ռոբոտի:

Բայց, չնայած այս անհաջողությունների ընկերությունը չի հանձնվել և թողարկել է նորարական ռոբոտ, որը անվտանգության ծառայություն առաջարկող ռոբոտ է:

Ինովացիոն ռոբոտ պահակը

Ռոբոտը ստացել է  K7 անվանումը: Այն իրենից ոչ մեծ չափի մեքենա է ներկայանցում: Ընկերությունը իր նորույթը ներկայացնում է որպես՝ ավտոնոմ սարք, որը նախատեսված է <<բարդ տեղանքների>> վերլուծություն համար, այդ թվում նաև մեծ տարածքների հերթապահություն:

Սարքի առավելագույն արագությունը 5 կմ ժամն է, բայց այն ունի շրջադարձի բավական խոստումնալից աստիճան, որի շնորհիվ Կա7-ը կարող է դուրս գալ անգամ շատ նեղ և գրեթե անանցանելի տարածքներից: Սարքի բետա տարբերակը օգտատերերի դատին հասանելի կլինի արդեն այս տարվա ընթացքում: