Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 6)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 6)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

gTasks Pro

Գինը՝ 5.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր սիրում են աշխատել Google-ի ծառայությունների հետ։ gTasks-ի միջոցով մուտք գործեք մեկ համակարգ և մնացած հաշիվներում մուտք կլինի ինքնաբերաբար։

Shoppylist – Shopping List 

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է թվային միջավայրի սիրահարների համար և նրանց, ովքեր սիրու են ցուցակներ կազմել։ Ստեղծված ցուցակով կարելի է կիսվել ամպային տարածքներում։

Drew Meets Boo

Գինը՝ 0.99$ – անվճար

Վիրտուալ գիրք է այն մասին, թե ինչպես է Դրյուն հանդիպում իր նոր ընկերներին։ Այստեղ կան նաև իներակտիվ լուծումներ՝ ժամանակը հետաքրքիր դարձնելու համար։