Apple-ը կրճատում է iPhone XR-ի արտադրությունը

Apple-ը որոշել է կրճատել նոր  iPhone XR-ի արտադրությունը, քանի որ սմարթֆոնները այդքան էլ պահանջված չեն շուկայում:

Foxconn ընկերությունը, որը զբաղվում է  Apple-ի սմարթֆոնները հավաքելով, մոտ 45 հազար գաջեթի պատվեր է ստացել միայն: Այսպիսով սմարթֆոնի արտադրության ծավալները նվազել են մոտ  20-25% կամ օրական 100 հազար գաջեթ:

Հիշեցնենք, որ  iPhone XR-ը սեպտեմբերին  թողարիկված երեք մոդելներից ամենամատչելի տարբերակն է:շ

Միևնույն ժամանակ, Apple-ը մեծացրել է նախկին մոդելների՝ iPhone 8-ի և  iPhone 8 Plus-ի արտադրության ծավալները: