Pokemon Go-ն կաթոլիկ եկեղեցու համար․ Հռոմի պապը թույլատրել է

Pokemon Go-ն կաթոլիկ եկեղեցու համար․ Հռոմի պապը թույլատրել է

Ամերիկյան կաթոլիկական միությունը՝ Fundación Ramón Pané-ը   Follow JC Go անունով խաղ է թողարկել, որն ունի վիրտուալ իրականության տարրեր: Սա հայտնի Pokémon Go-ի այլընտրանքն է, որտեղ պոկեմոնների փոխարեն իրական փողոցներում պետք է բռնել կաթոլիկ սրբերին:

Follow JC Go խաղացողները նաև պետք է ստուգեն Աստվածաշնչի՝ իրենց իմացությունը: Օրինակ՝ Մովսեսը կարող է խաղացողին հարցեր տալ, ճիշտ պատասխանելու դեպքում սուրբը միանում է գեյմերական թիմին:

  Follow JC Go-ում պետք է հավաքել ուտելիք, ջուր և այպսես կոչված՝ հոգևոր սնունդ:  Բացի այդ Follow JC Go-ն առաջարկում է խաղացողներին աղոթել, եթե անցնում են հիվանդանոցի կամ եկեղեցու կողքով:

Չնայած պաշտոնական Վատիկանը որևէ կապ չունի այս խաղի հետ, բայց Հռոմի պապ Ֆրանցիսկը թույլատրել է կիրառումը և ողջունել գաղափարը: Համենայնդեպս, այսպես են ասում հեղինակները:

Follow JC Go-ն ստեղծելու համար պահանջվել է 2 տարի և 500 հազար դոլար գումար: Թիմում աշխատել է մոտ 43 մարդ:

Ներկայումս խաղը հասանելի է իսպանիայի և Իտալիայի տարածքում: