Xiaomi-ն պատրաստվում է նոր սերնդի երկու նոութբուք ներկայացնել

Xiaomi-ն պատրաստվում է նոր սերնդի  երկու նոութբուք ներկայացնել

Xiaomi ընկերությունը հայտարարել է, որ նոյեմբերի 6-ին տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ժամանակ կներկայացվեն ընկերության նոր նոութբուքները, հաղորդում է Life.ru-ն:

Ավելի վաղ ընկերությունը Weibo-ի իր պաշտոնական էջում հայտնել էր, որ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացվելու է Xiaomi-ի նորույթը, սակայն լրատվամիջոցները ենթադրել էին, որ խոսքը նոր սմարթֆոնի մասին է:

Ինչպես հաղորդում է igeekphone.com պորտալը, ընկերությունը ներկայացնելու է 13,3 և 15,5 դյույմ անկյունագծով երկու նոութբուք, որոնք, ենթադրաբար, համալրված կլինեն Intel i3 և i5 պրոցեսորներով:

Առայժմ հայտնի չէ, թե կտարբերվի արդյոք դյուրակիր համակարգիչների դիզայնը նախորդ մոդելների դիզայնից, սակայն հայտնի է, որ նորույթների արժեքը չի գերազանցի 430 դոլարը:

Թեգեր: Notebook, Xiaomi