Էլոն Մասկի՝ տիեզերք արձակած Tesla Roadster-ը հասել է Մարսին ու անցել այն

Էլոն Մասկի՝ տիեզերք արձակած Tesla Roadster-ը հասել է Մարսին ու անցել այն

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության գերհզոր հրթիռի միջոցով տարեսկզբին տիեզերք արձակված Tesla Roadster ալ կարմիր մեքենան անցել է Մարս մոլորակից այն կողմ ու ավելի հեռուն գնացել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, SpaceX-ի մասնագետները հայտնել են, որ մեքենան այս պահին արդեն Մարսի ուղեծրից դուրս է, ինչը նշանակում է, որ այն ավելի է հեռացել Արևից: Պարբերականը հիշեցնում է, որ Tesla Roadster-ն իր ուղևորությունը սկսել էր Falcon Heavy գերհզոր հրթիռի օգնությամբ: Մեքենայում նստած է տիեզերական կոստյում հագած մանեկեն, որին Մասկն անվանել է Starman («Աստղամարդ»):

Մեքենայի ընթացքին հետևող մասնագետները չեն բացառում, որ միլիոնավոր տարիներ անց այն կարող է վերադառնալ ու Երկրի մթնոլորտում այրվել:

Թեգեր: elon musk, Mars, Tesla