Հայասանը ներկայացնող APAGA ստարտափը CLIMATELAUNCHPAD մրցույթում հայտնվել են լավագույն 10-ում

Հայասանը ներկայացնող  APAGA ստարտափը CLIMATELAUNCHPAD մրցույթում հայտնվել են լավագույն 10-ում

Նոյեմբերի 1-2-ին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում տեղի ունեցավ ClimateLaunchpad «կանաչ» բիզնես գաղափարների մրցույթի համաշխարհային մեծ եզրափակիչը, որը համախմբել էր 700 ներդրողների, գործարարների, ոլորտի մասնագետների ավելի քան 44 երկրներից: Կիսաեզրափակչի մասնակից 135 ստարտափերի շարքում էին նաև Հայաստանի ազգային մրցույթի առաջատարներ ForestBerg, Apaga և UVDOS ստարտափերը: Անցնելով եզրափակիչ՝ Apaga ստարտափը պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության արդյունքում լավագույն տասնյակում է, որը հնարավորություն է ընձեռում ստարտափին մուտք գործել եվրոպական առաջատար Climate-KIC կրթական-նորարարական համայնքի աքսելերացիոն ծրագիր:

Apaga – ն Հայաստանում արագ զարգացող ստարտափերից մեկն է, որը հնարավորություն է ընձեռում սպառողներին և մանրածախ վաճառք իրականացնողներին աղբը դրամի վերածել: Օգտատերերը կարող են պատվիրել պլաստիկ շշերի հավաքում հատուկ վարորդների միջոցով, դրա դիմաց ստանալով կտրոններ՝ ստարտափի հետ համագործակցող մանրածախ առևտրի կետերից օգտվելու համար:

UVDOS ը աշխատանքի սկզբունքով և կառուցվածքով նոր ուլտրամանուշակագույն ճառագայթման դոզիմետր է, որի ցուցանիշները ներկայումս աշխարհում լավագույն են, ընդ որում, այն ունի նաև նոր հատկություններ և հնարավորություններ, որոնք ընդլայնում են  օգտագործման ոլորտները և նպատակները:

ForestBerg – ը անտառների խելացի մոնիթորինգի համակարգ է, որը թույլ է տալիս պաշտպանել անտառները հրդեհներից, ապօրինի ծառահատումներից և որսից։ 

ClimateLaunchpad-ը աշխարհում մաքուր և կանաչ տեխնոլոգիաների ոլորտի բիզնես գաղափարների ամենամեծ մրցույթն է:  Մրցույթին մասնակցում են կլիմայի փոփոխություններին և մաքուր տեխնոլոգիաներին ուղղված նորարարական գաղափարներ ունեցող թիմերը: Հայաստանում այն արդեն երրորդ տարին իրականացվում է Նորարարությունների և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի կողմից ստեղծված՝ Climate-KIC կրթական-նորարարական համայնքի ClimateLaunchpad ծրագրի և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի համագործակցության շրջանակներում:

 

 

Թեգեր: ClimateLaunchpad