Չինաստանում պահեստների կառավարումը կհանձնվի ռոբոտներին

Չինաստանում պահեստների կառավարումը կհանձնվի  ռոբոտներին

Չինական ընկերություններից մեկը ստեղծել է աշխարհում առաջին լիարժեք ռոբոտացված պահեստը, որտեղ ամեն ինչ անում են ռոբոտները, և մարդկային գործոնի նվազագույն միջամտություն կա:

Ինչպես նշում է Daily Mail-ը, մեքենաները վերցնում են, բարձրացնում ու տեղաշարժում ծանր իրերը: Այդ գործընթացն իրենց հերթին վերահսկում են այլ ռոբոտներ: Դրանք ծառայում են որպես պահեստի օպերացիոն համակարգ ու առանցքային նշանակություն ունեն:

«Մտածելու» և «որոշում կայացնելու» գործառույթները վստահված են այս ռոբոտներին, որոնք էլ համապատասխան հրահանգներ են տալիս մյուս մեքենաներին այս կամ այն բանն անելու համար:

Նշվում է, որ պահեստը զբաղեցնում է 40.000 քմ մակերես ու գտնվում է Շանհայում: Պահեստում աշխատում է 20 արդյունաբերական ռոբոտ:

Թեգեր: China, Robot