Դրոնները կգտնեն անտառում կորած մարդկանց (տեսանյութ)

Բազմիցս արդեն ապացուցվել է դրոններ կիրառելու կարևորությունը փրկարար գործողությունների ընթացքումմ հատկապես՝ երբ խոսքը անտառների մասին է, որտեղ բացակայում է կապը և չկա  GPS հնարավորություն։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ինժեներները նման դեպքերի համար դրոն են նախագծել, որն իսկական օգնական կդառնա փրկարարների համար։ Ինժեներներն օգտագործել են 2D քարտ, որը հնարավորություն կտա սարքին կողմնորոշվել տեղանքում առանց GPS համակարգի։

Չնայած իր ֆունկցիոնալությանը, նման համակարգն ունի նաև իր բացթողումները։ Դեռ պետք է արտաքին միջամտություն և մարդկային գործոնի առկայությունը։ Բացի այդ, կորած մարդկանց նույնականացման համար անհրաժեշտ կլինի օբյեկտները ճանաչել։