Մեսինջերներում գրանցվելու համար հեռախոսահամար նշելը կդառնա պարտադիր

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ, վերջիվերջո, հաստատեց կառավարության այն որոշումը, ըստ որի մեսինջերներում գրանցվելուը համար հեռխաոսահամար նշելը կդառնա պարտադիր: Որոշումը ներառված է օգտատերերի նույնականացման կանոնների մեջ և ուշի մեջ կմտնի որոշման պահից սկսած 180 օրվա ընթացքում:

Գրանցվելու պահին մեսինջերի աշխատակիցը հարցում է ուղարկում տվյալ հեռախոսահամարի մասին կապի օպերատորին, եթե 20 րոպեի ընթացքում օպերատորը չի պատասխանում հարցմանը, ապա օգտատիրոջ գրանցումը չի հաջողվում:  Իր մասին տեղեկությունները կամ հեռախոսահամարը փոխելու դեպքում օգտատերը պետք է կրկին նույնականացում անցնի։

Ի դեպ՝ կառավարությունը մեսենջերներին պարտավորեցրել է արգելել ստուգում չանցած օգտատերերին հաղորդագրություն ուղարկել։