Facebook-ը հրաժարվել է վճարովի գովազդի ծառայության միջոցով տարածել Թրամփի նախընտրական հոլովակը

Facebook-ը հրաժարվել է վճարովի գովազդի ծառայության միջոցով տարածել Թրամփի նախընտրական հոլովակը

Facebook սոցիալական ցանցն արգելել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրի սահմաններին մոտեցող ներգաղթյալների «քարավանի» մասին պատմող նախընտրական հոլովակի վճարովի տարածումը ցանցի գովազդի միջոցով, այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը:

Սոցցանցից հայտնել են, որ տվյալ հոլովակը խախտում է Facebook-ում գովազդի տեղադրման կանոնները և հետևաբար չի կարող ստանալ վճարի դիմաց տարածման հնարավորություն:

«Չնայած նրան, որ այդ տեսանյութը կարելի է հրապարակել Facebook-ում՝ այն չի կարող ունենալ վճարովի տարածում», – ընդգծել են ընկերությունում: 30 վայրկյան տևողությամբ հոլովակը զգուշացնում է ամերիկացիներին 7000 ներգաղթյալների «ներխուժման» մասին:

«Կանգնեցրե՛ք քարավանը: Քվեարկե՛ք հանրապետականների օգտին: Ես Դոնալդ Թրամփն եմ ու աջակցում եմ այս հաղորդագրությանը», – ասվում է տեսանյութում: Ամերիկյան CNN, NBC և Fox News հեռուստաալիքները նույնպես հրաժարվել են ցուցադրել Թրամփի նախընտրական տեսանյութը:

Թեգեր: Facebook, USA