Samsung-ը նոյեմբերի 7-ին ճկվող հեռախոս կներկայացնի

Samsung-ը նոյեմբերի 7-ին ճկվող հեռախոս կներկայացնի

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը, որը տևական ժամանակ ակնարկում է ստեղծվող ճկվող սմարթֆոնի մասին, սակայն որևէ հստակ տեղեկություն չի հրապարակում, նոյեմբերի 7-ին կներկայացնի երկար սպասված մոդելը:

Ինչպես նշում է Bloomberg-ը, ընկերությունը վաղը կներկայացնի միանգամից չորս նորույթ՝ Galaxy S10-ի 3 մոդել և ճկվող հեռախոս: Samsung-ը վաղվա միջոցառումից առաջ հրապարակել է իր նոր ապրանքանշանը, որը կեսից թեքված է ու վստահաբար ակնարկում է ճկվող հեռախոսի սպասվելիք շնորհանդեսի մասին: Մասնագետներին ու շարքային օգտատերերին հետաքրքրում է՝ ինչպես է կոնտենտը երևալու ճկվող էկրանին և ինչպես է այն աշխատելու:

Հայտնի է, որ Samsung-ը ճկվող մեխանիզմը փորձարկել է ավելի քան 200.000 անգամ, ինչը նշանակում է, որ այն դիմացկուն է:

Թեգեր: galaxy s10, Samsung, Smartphone