Xiaomi-ն ներկայացրել է AirPods-ի բյուջետային տարբերակը

Xiaomi-ն ներկայացրել է AirPods-ի բյուջետային տարբերակը

AirPods-ի թողարկվելուց երկու տարի անց, Xiaomi-ն թողարկել է ֆիրմային AirDots ականջակալները, որոնք խնձորային աքսեսուարի մատչելի տարբերակն են:

AirDots-ը վակուումային ականջակալ է, որը վաճառվում է միայն  սպիտակ գունային լուծմամբ: Անլար ականջակալներն ըստ հեղինակների կաշխատեն մոտ 4 ժամ, իսկ լիցքավորիչ պատյանը կապահովի հավելյալ աշխատանքային 8 ժամը:

AirDots-ն ունի էներգախնայողության  Bluetooth 5.0 համակարգ, սենսորային պանել, երաժշտությունը կառավարելու  և զանգերին պատասխանելու հնարավորություն:

Xiaomi-ի պաշտոնական խանութում AirDots վաճառվում է  199 յուաոնով: Ալնար ականջակալները վաճառքում կհայտնվեն նոյեմբերի 11-ից:

 

Թեգեր: AirDots, earphone, Xiaomi