Infinity Flex Display. Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է ճկվող սմարթֆոնը (լուսանկարներ)

Infinity Flex Display. Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է ճկվող սմարթֆոնը (լուսանկարներ)

Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է երկար սպասված ու համացանցում ամիսներ շարունակ քննարկված ճկվող սմարթֆոնը՝ կոչ անելով Android օպերացիոն համակարգի գծով ծրագրավորողներին նոր հավելվածներ ստեղծել հատուկ այս սարքի համար:

Ինչպես նշում է The Guardian-ը, նորարարական ճկվող հեռախոսը՝ Infinity Flex Display-ը, դեռևս պետք է կատարելագործվի, որպեսզի Samsung-ը մրցակից Apple-ի նկատմամբ զգալի առավելություն ստանա: Նշվում է, որ նորույթը թաբլեթի չափ՝ 18,5 սմ անկյունագծով էկրան ունի ու հեշտությամբ տեղավորվում է գրպանում:

Աղբյուրը մանրամասնում է, որ ճկվող հեռախոսի շնորհանդեսը կայացել է Սան Ֆրանցիսկոյում կազմակերպված միջոցառման շրջանակում: Այնուհանդերձ՝ Samsung-ը ներկաներից ոչ մեկին թույլ չի տվել դիպչել դրան ու մոտիկից ուսումնասիրել սարքը: Google ընկերության ներկայացուցիչ Գլեն Մարֆին, որը ևս ելույթ է ունեցել շնորհանդեսի ժամանակ, նշել է, որ  իրենք պատրաստ են համագործակցել Samsung-ի հետ՝ ճկվող հեռախոսի համար նոր հավելվածներ մշակելու, այն ավելի հետաքրքիր դարձնելու համար:

Ինչ վերաբերում է հեռախոսի զանգվածային արտադրությանը, ապա Samsung-ը մտադիր է այն սկսել առաջիկա ամիսներին:

Թեգեր: new tech, samrtphone, Samsung