Twelve South-ը թողարկել է շրջանակ, որի միջոցով կարելի է լիցքավորել սմարթֆոնը

Twelve South-ը թողարկել է շրջանակ, որի միջոցով կարելի է լիցքավորել սմարթֆոնը

Անլար լիցքավորման սարքերն այժմ մեծ մասսայականություն են վայելում, փոխարենը օգտատերերին դժվար է զարմացնել  Qi լիցքավորիչներով և արտադրողները սկսել  են դրանք օգտագորխել որպես ինետրյերի դիզայնի տարր։

Նմանատիպ լուծում է մշակել նաև Twelve South ընկերությունը, որը թողարկել է  PowerPic անլար լիցքավորիչը։ սարքը նկարի սովորական շրջանակ է, որի միջոցով կարելի է լիցքավորել սմարթֆոնը։

Twelve South-ը խորհուրդ է տալիս սմարթֆոնի էկրանին ընտանեկան նկար դնել որպես պաստառ և այսպիսով գաջեթներից ստեղծել ինտերիերի  մի մաս։

PowerPic-ը կարող է շատ արագ լիցքավորել ցանկացած ժամանակակից սմարթֆոն։ Բացի բուն սարքից, տրվում է  նաև USB-C լար, բայց առանց լիցքավորիչ։ Սա փոքր ինչ տխրեցնող է, հաշվի առնելով սարիք արժեքը, մոտ 80 դոլար։

Թեգեր: Power Pic, powerBank