WhatsApp-ի օգտատերերի շրջանում հոլովակ է տարածվում, որը վիրուսակիր է և բավական վտանգավոր։ Նոր վիրուսը հայտնվելով օգտատերերի սմարթֆոնում ջնջում է գաջեթում առկա բոլոր ֆայլերը։
Այս տեղեկությունը տարածել են օգտատերերը, ինչին ի պատասխան Sophos անվտանգության ընկերության փորձագետները հայտնել են, որ նման բան գոյություն չունի և կոչ են արել օգտատերերին չվախեցնել մյուսներին։