Caviar նորաձևության տունը թողարկել է լյուքս դասի iPhone XS

Ռուսական Caviar ընկերությունը, որն արտադրում է լյուքս դասի սմարթֆոններ, ներկայացրել է iPhone XS-ի նոր մոդել, որի հետևի հատվածում ներկայացված է լաբիրինթոս՝ Ճակատագրի ակը, հին խաղը։ Գաջեթի արժեքը 300 հազար ռուբլի։

Նախ լաբիրինթոսն ամբողջությամբ սարքված է թանկարժեք քարից, իսկ ահա ներսում պտտվող փոքրիկ գնդակն ամբողջությամբ ոսկուց է սարքված։  2018 թվականին Caviar-ը նաև թողարկել է  iPhone XS-ի շարք, որը ուներ ներկառուցված շվեյցարական ժամացույց։ Ի դեպ՝ ժամացույցն ամբողջությամբ հավաքված էր ձեռքով։