LG-ն պատրաստվում է հզոր և մատչելի սմարթֆոն թողարկել

LG-ն պատրաստվում է հզոր և մատչելի սմարթֆոն թողարկել

Ցանցում հայտնվել են  LG Q9 սմարթֆոնի տեխնիկական բութագրի մանրամասներ։ Ի դեպ՝ LG ընկերությունը դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել։ Ըստ տեղեկությունների LG-ն կթողարկի հզոր և մատչելի սմարթֆոն։

Սմարթֆոնն ունենալու է բացարձակ առանց շրջանակ էկրան, ունենալու է նույն չափերն ինչ iPhone X-ը։

Էկրանը լինելու է 6,1 դյույմ և  Full HD+, սմարթֆոնը ունենալու է 4 գբ օպերատիվ և 32 կամ 64 գբ ներքին հիշողություն,  Qualcomm Snapdragon 660 պրոցեսոր։ Աշխատելու է  Android 8.1 Oreo օպերացիոն համակարգով։

Թեգեր: LG, LG smartphone