Ի՞նչ անել, եթե iPhone-ը չի լիցքավորվում

Ի՞նչ անել, եթե  iPhone-ը չի լիցքավորվում

iPhone-ի լիցավորման հետ խնդիրները հազվադեպ երևույթ են, բայց, պատահում է, որ սմարթֆոնը չի լիցքավորվում:  Ի տարբերություն անդրոիդ գաջեթների խնձորային սմարթֆոնների մարտկոցին այդքան էլ հեշտ չէ հասնելը:

iPhone-ների չլիցքավորվելու պատճառը հաճախ Lightning-ի կեղտոտված անցնքն է լինում: Այդ իսկ պատճառով առաջին պետք է մաքրել հենց այն:

Անջատեք iPhone-ը և վերցրեք լուսարձակող սարքը

Առաջին հերթին պետք է անջատել iPhone-ը, վերցնել լուսարձակիչ  և հետազոտել լիցքավորման համար նախատեսված բնիկը:  Հաճախ այստեղ հայտնված փոշեհատիկները մեծ խոչընդոտ են առաջացնում:  Փոշեհատիկները պետք է դուրս հանել սմարթֆոնը թափահարելով՝ այնտեղ որևէ առարկա մտցնելը չի խրախուսվում: Խնձորային բրենդի սմարթֆոնները նուրբ են, վնասելն էլ՝ հեշտ:

Եթե հնարավորություն  կա, պետք է օգտվել օդով լիցքավորված սրվակներից:  Դրանք բնիկը կմաքրեն արագ և ամենակարևորը՝ անվտանգ: Բնիկը մաքրելու գլխավոր պայմանն է՝ չօգտագործել մետաղական որևէ սարքավորում կամ հարմարանք:

Թեգեր: Apple, iPhone