Ինչո՞ւ օգտատերերը չեն սիրում խմբակային զրուցարանները՝ չատերը

Ինչո՞ւ օգտատերերը չեն սիրում խմբակային զրուցարանները՝ չատերը

Օգտատերերից շատերը սիրում են խմբակային զրուցարանները, իսկ մյուսները՝ ոչ: Շատերն անգամ այնտեղից դուրս են գալիս ավելացվելուց մի քանի վայրկյան անց: Ինչո՞ւ փոձենք պարզել միասին:

Ըստ մասնագետների խմբակային զրուցարանների մասսայականությունը շարունակում է աճել: Վերջին մեկ տարվա ընթացքում ամեն օր ստեղծվել է մոտ 2 մլն խմբակային զրուցարան: Մասնագետները նշում են, որ սրա պատճառը նույն նախասիրություններով մարդկանց մի տեղում գտնելն է : Չնայած այս ցուցանիշի,. Օգտատերերը սկսել են հաճախ հեռանալ խմբակային զրուցարաններից՝ կիսատ թողնելով ընթացող քննարկումը:

Իրականում պատճառները բազմազան են՝ ժամանակի սղությունը, ստացած ինֆորմացիայի ոչ ակտուալ լինելը և այլն: Մեսինջերների օգտատերերը հաճախ մտածում են, որ չեն կարող արժեքավոր ներդրում կատարել  ընդհանուր զրույցում և հեռանում են:  Շատ օգտատերեր էլ նշում են, որ չեն կարող ժամանակ ու եռանդ տրամադրել և ընթերցել օրվա մեջ ստացած 300 խմբակային նամակները:  Շատերը նշում են, որ զարյացնում է գիշերվա ժամերին ստացած հաղորդագրությունները, տված հարցին պատասխան չստանալը և կառուցողական  երկխոսության բացակայությունը:

Թեգեր: chat, Facebook, Messenger, users