Ներկայացվել է 2400 փոփոխության ենթարկված Mitsubishi L200 պիկապը

Ներկայացվել է 2400 փոփոխության ենթարկված Mitsubishi L200 պիկապը

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ներկայացվել է Mitsubishi L200 պիկապի նորացված տարբերակը: Մեքենայի դեբյուտը կայացել է մոդելի առաջին նմուշի թողարկման 40-ամյա հոբելյանի առթիվ: Ինչպես գրում է Motor.ru-ն, մեքենայի կատարելագործումների ծավալը գերազանցում է սովորական վերակերպումը. մեքենայի կառուցվածքում 2400 փոփոխություն է արվել, որոնց թվում՝ բավականին լուրջ փոփոխություններ:

Արտաքինի բազմաթիվ փոփոխությունների հետ մեկտեղ վերամշակման են ենթարկվել առջևի արգելակները՝ առավել մեծ սկավառակներով, իչպես նաև մեծացվել են հետևի ամորտիզատորները, որոնք պետք է բարելավեն ընթացքի սահունությունը:

2,5 լիտր ծավալային 4D56 դիզելային տուրբոշարժիչը թոշակի է ուղարկվել: Այժմ L200 կառաջարկվի 2,4 լիտր ծավալով և 128 ձիաուժ հզորությամբ ատմոսֆերային շարժիչով կամ 2,4 լիտր ծավալով և 181 ձիաուժ հզորությամբ 4N15 նոր տուրբոշարժիչով:

L200 կհամալրվի վեցաստիճան «ավտոմատ» փոխանցման տուփով հինգաստիճանի փոխարեն: Գնորդը կկարողանա ընտրություն անել ավտոմատ և մեխանիկական փոխանցման տուփի միջև:

Թեգեր: auto, car, Mitsubishi