«Сбербанк»-ը 14 հազար աշխատակցի փոխարինել է արհեստական բանականությամբ

«Сбербанк» -ը իր աշախատակիցների 70 տոկոսին փոխարինել է արհեստական բանականությամբ: Այս մասին հայտնել է ընկերության կառավարման պատասխանատու Հերման Հրեֆը՝  Sberbank Data Science Day-ի ընթացքում:

Արհեստական բանականության ներդրումից հետո ամբողջ 2018 թվականի ընթացքում բանկն աշխատանքից հեռացրել է մոտ 14000 աշխատակցի: Ըստ կառավարման բաժնի պետի, աշխատակիցների մեծամասնությանը ոչ թե հեռացրել են, այլ տեղափոխել են այլ հաստիքի:  Հիմնականում արհեստական բանականությունը փոխարինել է մենեջերներին: Ի դեպ՝ արհեստական բանականությունն անընդհատ կատարելագործվում է և նոր բաներ սովորում՝ բանկային գործընթացներն առավել արդյունավետ դարձնելու համար:  Հերման Հրեֆը նշում է, որ այս ներդրումը պետք է փարոս ծառայի մյուս աշխատակիցների համար՝ հմտությունների հորիզոնը մեծացնելու և նոր բաներ սովորելու համար: Ըստ նրա, բանկը պետք է ունենա ճկուն հմտություններով աշխատակիցներ, որոնք կարող են արագորեն մեկ աշխատանքից անցնել՝ մյուսին: