Android օգտատերերը կկարողանան գործարկել միանգամից երկու հավելված

Android սմարթֆոնների օգտատերերը շուտով կկարողանան գործարկել միանգամից երկու հավելված չդադարեցնելով մյուսի աշխատանքը։ Այս մասին արդեն իսկ պաշտոնական տեղեկատվություն կա։ Նման գործառույթ կաև և առաջ, սակայն որևէ մեկը գործարկելիս, անպայման պետք է մյուսը սպասման ռեժիմում դրվեր։ Այս խոչընդոտը վերացել է։

Android-ի նոր գործառույթը ստացել է Multi Resume անվանումը։

Նորույթը կհայտնվի Android 10.0 Q թարմացման մեջ։ Նոր տարբերակը կներկայացվի 2019-ի ընթացքում։