Facebook-ը ներկայացրել է Lasso տեսազանգային հավելվածը

Facebook-ը ներկայացրել է  Lasso տեսազանգային հավելվածը

Facebook-ը ներկայացրել է  Lasso հավելվածը, որը թույլ է տալիս ստեղծել մինի տեսահոլովակներ: Հավելվածի նկարագարության մեջ ասվում է, որ  «Lasso-ն թույլ է տալիս հետաքրքիր էֆեկտներով կարճ հոլովակներ ստեղծել ու կիսվել ընկերների հետ»:

Հավելվածում կան թրենդների, հեշթեգերի և երաժշտության բաժին, ինչպես նաև խմբագրման գործիքներ:

Քանի որ Lasso-ի հեղինակը Facebook-ն է, այն ինտերգրվում է ընկերության էկոհամակարգի մեջ: Սա նշանակում է, որ հավելված կարելի է մուտք գործել  Facebook-ի կամ  Instagram-ի հաշվի միջոցով և բնականաբար, հոլովակներով կարելի է կիսվել այս հավելվածներում:

Հավելվածն իր ձևաչափով հիշեցնում է չինական TikTok-ը, որը ևս կարճ հոլովակներ ստեղծելու համար նախատեսված հավելված է: Այս ձևով Facebook-ը փորձում է հետ բերել երիտասարդ օգտատերերին, որոնք ինչպես գիտեք, սկսել են հրաժարվել սոցցանցի մատուցած ծառայություններից:

Lasso-ն iTines-ից ներբեռնել հնարավոր է  այստեղ:

 

Թեգեր: Facebook, Lasso