Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 14)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 14)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

The Wild Unicorn SQUAD

Գինը՝ 0.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է սթիքերների սիրահարների համար։ Այստեղ ներառված  է 14 տարբեր էմոցիաներ արտահայտող սթիքեր, որոնք ավելի հետաքրքիր կդարձնեն ձեր զրուցարանը։

Tunable 

Գինը՝ 3.99$ – անվճար

Երժիշտների համար նախատեսված հավելվածը թույլ կտա միշտ սարքին  պահել յուրաքանչյուր երաժշտական գործիք։ Հավելվածն ունի նաև AirPlay-ի աջակցում։

English Spanish Dictionary G.

Գինը՝ 9.99$ – անվճար

Անգլերեն և իսպաներեն օնլայն բառարան է, որը կօգնի հաղթահարել թարգմանչական դժվարությունները։

Թեգեր: App Store, Apple, iOS, ios free app