Ջոբսը կհպարտանար Apple-ով․ Սթիվ Վոզնյակ

Ջոբսը կհպարտանար Apple-ով․ Սթիվ Վոզնյակ

Նոյեմների 13-ին Սթիվ Վոզնյակը հարցազրույց է տվել  CNBC լրատվականին, որի ընթացքում իր կարծիքն է հայտնել  Apple-ի մասին և հայտնել, որ Սթիվ Ջոբսը կհպարտանար իր ստեղծած ընկերությամբ։

Վոզնյակը կարևորել է, որ  Apple-ը գերադասում է մարդկանց տեխնոլոգիաներից։

«Ինձ թվում է՝ Ջոբսը հիմա շատ կուրախանար Apple-ի առաջընթացով և որ այստեղ կարևորում են մարդկանց և նախապատվությունը տալիս են նրանց, ոչ թե տեխնոլոգիաներին»։

Ըստ Սթիվ Վոզնյակի, այլ ընկերություններ  ցույց են տալիս աշխարհին զվարճալի գործառույթներ՝ մոռանալով կարևոր ու անհրաժեշտ նորարարությունների մասին։

 

Թեգեր: Apple, CNBC, Steve Voznyak