Եվրամիությունը կմնա առանց Youtube

Եվրամիության կազմում ընդգրկված պետությունները հնարավոր է առաջիկայում չկարողանան օգտվել  YouTube-ից։ Պատճառը  հեղինակային իրավունքի մասին Եվրամիության ընդունած նոր օրենքն է։ Ըստ այդ օրենքի   հարթակներն իրենք պետք է  ֆիլտրեն և գտնեն կրկնօրինակումը, այլապես  Youtube-ն անձամբ է պատասխանատվություն կրելու գողացված կոնտենտի համար։

Լավագույն տարբերակն, ըստ մասնագետների, այն է, որ հատուկ ծրագրի միջոցով փնտրվի և գտնվի կրկնօրինակած կոնտենտը։