Երևանում մեկնարկել է ChainPoint 2018 միջազգային բլոկչեյն կոնֆերանսը

Երևանում մեկնարկել է ChainPoint 2018 միջազգային բլոկչեյն կոնֆերանսը

Այսօր Երևանում մեկնարկել է ChainPoint 2018՝ բլոկչեին միջազգային երկօրյա կոնֆերանսը, որը մի հարկի տակ է հավաքել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են բլոկչեյն, կրիպտո և թվային տեխնոլոգիաներով։ Բլոկչեյն միջազգային կոնֆերանսը Հայաստանում կազմակերպել է Nooor ընկերությունը։

Gepostet von ChainPoint am Mittwoch, 24. Oktober 2018

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, Nooor բլոկչեյն հայկական ասոցիացիայի հիմնադիր Վիգեն Արուշանյանը, արտասհամանյան ու հայաստանյան հայտնի ընկերությունների հիմնադիրներ և բլոկչեյն տեխնոլոգիաներով հետաքրքրվողները։

Ներկաներին առաջինը ոջույնի խոսքով դիմավորեց ՀՀ  տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, ով կարևորեց նման տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում, քանի որ ՀՀ նոր կառավարության ՏՏ ռազմավարության 4 կարևոր ճյուղերից մեկն է համարվում։

«Մեր պետության տեսանկյունից առաջնահերթությունները բարձր տեխնոլոգիայի ոլորտում դա մտքի վրա հիմնված տնտեսության ստեղծումն է։ Հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում ապագային միտված ստեղծագործ աշխատանքով առաջընթաց ունենալը շատ կարևոր է։ Շատերը նշում են՝ մենք կհետևենք այս կամ այն լավ փորձին և այդ փորձը կներդնենք Հայաստանում։ Այդ դեպքում  հարց է առաջանում՝ երբ մենք հետևում ենք որևէ մեկի դրական փորձին ո՞ւր է գնում այդ մեկը։ Հարցի պատասխանը հստակ է՝ նրանք ավելի առաջ են գնում և մենք կրկին հետևում ենք իրենց»։

Իր խոսում նախարարը հավելեց, որ նորարարությունների յուրահատկությունն այն է, որ այս դեպքում մենք  ոչ թե հետևում ենք մյուսների փորձին, այլ ստեղծում ենք ապագան։

«Հատկանշական է, որ Հայաստանում  ինժեներներն ու գիտահետազոտողները մեծ ունակություններ ունեն հենց ապագայի տեխնոլոգիաները կերտելու ու նորարարական նախագծերով Հայաստանն ու աշխարհն ավելի լավ ուղղությամբ տանելու համար։ Սա է, որ որպես պետություն մենք կարևորում ենք ու դրան է միտված լինելու մեր ապագա նախագծերը՝ գնալ ռիսկի, կատարել ներդրումներ ապագայի տեխնոլոգիաներ ստեղծելու համար և զարգանալ»,-  խոսքը եզարափակում է Հակոբ Արշակյանը։

Ներկաներն նաև ողջունեց Nooor բլոկչեյն հայկական ասոցիացիայի հիմնադիր ChainPoint2018 միջազգային կոնֆերանսի կազմակերպիչ Վիգեն Արուշանյանը։

«Ուրախ եմ ողջունել բոլորիդ ChainPoint 2018 կոնֆերանսին, որը ունի տարբերվող մոտեցում, կոնֆերանս, որը հանդիսանում է եզակի միջազգային հարթակ փորձագետների, ներդրողների, գործընկերների ու բլոկչեյն տեխնոլոգիաներով հետաքրքրվողների համար։ Այստեղ հավաքվել են բոլորը շփվելու և ապագայի մասին մտածելու համար»։

Վիգեն Արուշանյանն իր խոսքում անդրադարձավ նաև Nooor բլոկչեյն հայկական ասոցիացիայի ստեղծմանը և նշեց, որ ամեն ինչ սկսվել է դեռ անցյալ տարի, երբ նրանք հասկացան, որ աշխարհի տարբեր անկյուններում ընթացող տեխնոլոգիական ֆորումներում հիմնականում քննարկում են բլոկչեյն  տեխնոլոգիան։

Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան լսել ոչ միայն հայազգի և արտասհամանցի  խոսնակներին, իմանալ նրանց փորձի մասին, այլ նաև անձամբ հղել հետաքրքրող հարցերը։

ChainPoint 2018-ի առաջին օրը քննարկվեցին տվյալների վերլուծության և թրենդերին վերաբերող հարցեր, խոսեցին կրիպտոարժույթների, բլոկչեյն լուծումների մասին։  Միջազգային կոնֆերանսին մասնակցելու է ավելի քան 350 մարդ, 20 երկրից ժամանած 35-ից ավել խոսնակ։

ChainPoint 2018 բլոկչեյն միջազգային կոնֆերանսը անցկացվում է նոյեմբերի 14-15 Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում։

Սյուզան Թոսունյան